Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՈՒկրաինայի և Հայաստանի տարբերությունները

ՈՒկրաինայի և Հայաստանի տարբերությունները
25.01.2014 | 16:58

Ամբողջ աշխարհի ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է ուկրաիանական Մայդանի վրա, որտեղ ուկրաինացի ժողովուրդը պայքարում է հանուն իր իրավունքների և եվրաինտեգրման:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, վերլուծելով ուկրաինական իրադարձությունները, մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը ջանքեր է ներդնում ԽՍՀՄ-ի ռեստավրացիայի համար և ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում: Նա կարծում է, որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի և Ուկրաինայի վրա հանգեցրին այն բանին, որ իշխանությունները հրաժարվեցին եվրաինտեգրումից:

Լևոն Բարսեղյանը Ուկրաինայի և Հայաստանի միջև տեսնում է մի շարք էական տարբերություններ: Ըստ նրա՝ Ուկրաինայում հասարակությունը ընդվզեց և լրջորեն պայքարում է՝ համարելով, որ իր երկրի ապագան Եվրամիության կազմում է:

«Ուկրաինայում ընդդիմությունը հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ, իսկ Հայաստանի ընդդիմությունը չունի միասնական դիրքորոշում: Ուկրաինայի ընդդիմությունն ունի ֆինանսներ և տնտեսական հենարան, իսկ Հայաստանի ընդդիմությունը՝ ոչ: Ուկրաինական սփյուռքը միասնական է եվրաինտեգրման հարցում, իսկ մերի դեպքում՝ ոչ: Ուկրաինայում հեռուստաընկերությունները ապահովում են բազմակարծություն, իսկ մեր հեռուստաընկերությունները վերահսկվում են իշխանությունների կողմից և չեն ապահովում բազմակարծություն»,-իր դիտարկումները ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ